ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կարևորը մյունխենյան ծափերն են

Կարևորը մյունխենյան ծափերն են
17.02.2025 | 15:22

Մյունխենում եվրաընտրյալները հոտնկայս ծափահարում են «Եվրոպայի փրկիչ», իր երկիրը աղետի եզրին հասցրած Զելենսկուն, որը երկար ճառով բացատրում է, թե որն է Եվրոպայի շահը: Նույնիսկ առաջարկում է եվրոպական առանձին բանակ ստեղծել: Այդ նույն ժամանակ Սաուդյան Արաբիայում սկսվում են ռուս-ամերիկյան բանակցությունները Ուկրաինայի հարցով՝ առանց Ուկրաինայի: Բայց դա կապ չունի, Մյունխենի ծափերն ուրիշ են: Հեռուստաեթերը զավթած ՀՀ փորձանքագետները, որ այս օրերին ԵՄ գնալու ճանապարհին ճամպրուկներն են հավաքում, ի՞նչ կասեն՝ մի քիչ «լուսավորվենք»:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ